Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC) Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի անդամ
![ՀԲՄ-ն դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC) Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի անդամ ՀԲՄ-ն դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC) Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի անդամ](https://uba.am/img/site_news/list/1677246527-7031.jpeg)
Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կայուն ֆինանսների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու բանկային գործունեության միջազգայնորեն ընդունված հիմնարար մոտեցումների ներդրումը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի (Sustainable Banking and Finance Network/SBFN) անդամ:
SBFN-ի նպատակն է խթանել կայուն ֆինանսների զարգացումը՝ անդամ կազմակերպությունների միջև կարծիքների, գաղափարների և փորձի փոխանակման, ինչպես նաև տեխնիկական ռեսուրսները կիսելու և կարողությունների զարգացման միջոցով:
SBFN-ն իրականացնում է բազում հետազոտական աշխատանքներ՝ կայուն ֆինանսների ուղղությամբ համապատասխան քաղաքականության զարգացման, անդամների կողմից ձեռք բերված գիտելիքների, վերհանված խնդիրների/խոչընդոտների և հնարավորությունների վերաբերյալ։
Անդամակցությունը ՀԲՄ-ին հնարավորություն կտա անդամ բանկերին պարբերաբար ներկայացնել IFC/SBFN-ի կողմից հրապարակվող զեկույցներն ու հետազոտությունները, ինչպես նաև ներգրավվել տարբեր նախաձեռնություններում և մասնակցել իրականացվելիք միջազգային ծրագրերին։
Նմանատիպ նորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։